top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևալու է, թե ով է կողմ քվեարկողը. Էդմոն Մարուքյան



«Սա նշանակում է, որ ճնշումները տեղ են հասել»,- Վանաձորի քաղաքապետի քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ավագանու նիստերը դեռ լինելու են, և այդ նիստերի ընթացքում երևալու է, թե ով է կողմ քվեարկողը: Սա այնպիսի բան չէ, որ ծածուկ մնա: Մենք իմանալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք, և հանրությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը:

Քվերարկությանն անդրադարձել են նաև ԲՀԿ և ՀՎԿ ներկայացուցիչները: Մասնավորապես, ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ իրենք ստորագրել են Վանաձորում Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու մասին երեք ուժերի համագործակցության հուշագիրը և վստահեցրեց, որ ԲՀԿ-ն վարվել է այնպես՝ ինչպես խոստացել է: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցել:

ԱԺ ՕԵԿ («Հայկական վերածնունդ») խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ վստահություն հայտնեց, որ ՀՀԿ թեկնածուի կողմ քվեարկողներն իրենց կուսակցությունից չեն։ Բիշարյանը նաև անբարոյականություն համարեց հուշագրից շեղվելը և ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկել:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page