Search

«Իրատես». Կարեն Կարապետյանը փոխվել է



«Իրատես» թերթը գրում է. «Բոլորիս ցանկանում եմ վառ տրամադրություն եւ դուխով աշխատանք»,- կառավարության երեկվա նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, թեեւ նույն մաղթանքի կարիքը, ինչպես երեւում է, նաեւ ինքն ունի։ Վարչապետի կարգավիճակում այս շաբաթ նա երկրորդ անգամ մասնակցեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին եւ անհամեմատ տարբեր էր նշանակման հաջորդ օրն իսկ խորհրդարան եկած Կարեն Կարապետյանից։ Ի տարբերություն առաջին այցի, այս անգամ վարչապետը ոչ միայն քչախոս էր, այլեւ մռայլ ու անժպիտ։

Ընդամենը մեկ հարցի պատասխանեց, այն էլ ազնվորեն՝ չգիտեմ։ Հավանաբար վարչապետը հասկացել է, որ տնտեսության վիճակը ոչ միայն չափազանց ծանր է, այլեւ ծայրահեղ ծանր։

Իսկ պատգամավորների հարցերը բնավ համահունչ չէին առկա իրավիճակին, ինչը բացահայտորեն զգացվում էր վարչապետի հեգնախառն հայացքից։ Տնտեսությունը հազար ու մի վերքեր ունի, իսկ պատգամավորները «թիթեռ են նկարում», վարչապետին էլ հորդորում՝ ժպտալ։ Էլ սիրտ կա՞ ժպտալու։ Ի դեպ, տնտեսության մանրուքների մեջ դեռ չխորացած Կարապետյանի առաջին մուտքը խորհրդարան նշանավորվեց լրագրողների հետ անկաշկանդ ճեպազրույցով, այս անգամ դրա «հավեսն» էլ չուներ։

Հավանաբար Կարեն Կարապետյանը նաեւ զարմացած հեռացավ ԱԺ-ից։ Ընդդիմադիրներից ոչ ոք այդպես էլ հարց չուղղեց վարչապետին՝ հենց, օրինակ` «պրիմիտիվ գողությունների» առնչությամբ, չհետաքրքրվեց՝ ովքեր են, ի վերջո, գողերը, ի՞նչ պատիժ պիտի կրեն։ Երեւի հասկացավ՝ այս հարցում էլ ենք անհույս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png