Search

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինին



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության գործում:

Անկասկած, եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և մեր պարբերական հանդիպումներն այսուհետ ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում: Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության:

Ուրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png