Search

Հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակը սրելու մարտավարություն



Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:

Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:

Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` <<ԴՇԿ>> տիպի գնդացիր, <<Սև նետ>> և <<Իստիգլալ>> դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ – 17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png