Search

Ժպիտի համաշխարհային օրն է



Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ նշվում է Ժպիտի համաշխարհային օրը:

1963 -ին Մասաչուսեթսից Հարվեյ Բոլլը ստեղծել է «Ժպտացող դեմք» պատկերը: Պատկերը շատ արագ լայն տարածում է գտել ամբողջ աշխարհով մեկ և դարձել բարի կամքի եւ ուրախության ամենահայտնի խորհրդանիշը: Հեղինակը կարծում էր, որ գոնե տարվա մեջ մեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին եւ բարի գործերին: Եվ այդպիսով, ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը հռչակել է Համաշխարհային Ժպիտի Օր: Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին:

Ինչպես ամեն տարի, օրվա խորհուրդն է «Do an act of kindness. Help one person smile» ( Բարի գործ արա՛, օգնի՛ր, որ գոնե մեկ հոգի ժպտա):


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia