Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին



Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ և նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը՝ ոլորտին նոր թափ հաղորդելու նպատակով: «Մենք պետք է ստեղծենք այնպիսի մշակույթ, երբ նախարարն ու պետական ծառայողը հետևողական կլինեն և արագ կարձագանքեն ոլորտի ներկայացուցիչների ազդակներին ու առաջարկություններին: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի կարգավորման պատասխանատուները նաև դուք եք, ուստի պետական ծառայողը ձեզ հետ մշտապես հետադարձ կապ պետք է ունենա»,- ասել է կառավարության ղեկավարը: Հանդիպման մասնակիցները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը, ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, քննարկվել են շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների վարկանիշավորմանը, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող այլ հարցեր: