Search

Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում. «ICANN»-ի փոխնախագահ



Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովի ժամանակ նշել է «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշեւը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ANEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին՝ նախարարը նշեց, որ Ինտերնետ կառավարման հայկական համաժողովը պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է:

«Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակներում մեկտեղված Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը լայն հնարավորություններ կտա նոր գործնական կապեր ստեղծել, դրանք ամրապնդել եւ հաստատել, նոր դռներ բացել միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար։ ՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը եւ այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը»,- նշեց Վ. Մարտիրոսյանը։

Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաեւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակիցների թվում են «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշեւը, Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

«ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշեւն ընդգծեց, որ Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում եւ հույս հայտնեց, որ հայ հետազոտողները, մասնագետներն ու գործարարներն ավելի ակտիվ կներգրավվեն այս ոլորտում: «Անցած տարվա մեր գործունեությունը շատ բարեհաջող էր, ակնկալում ենք, որ այս տարի եւս այն կունենա դրական արդյունքներ»,- նշեց Մ. Յակուշեւը:

Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկի խոսքով` պետք է առաջ մղել ինտերնետի ներթափանցումը հասարակության բոլոր շերտեր:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին եւ քննարկմանը ներկայացված թեմաներին՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ դրանք ընտրվել են ինտերնետ հանրության կողմից՝ եռամսյա քննարկումների արդյունքում։

Թեմաները բազմազան ու տարաբնույթ են։ Երկօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները» , «Սոցիալական ցանցերը՝ որպես բիզնես գործիք», «Անձնական տվյալների պաշտպանության կիրառումն առօրյայում» եւ այլ թեմաներով։


Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png