Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին



Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Իվան Վոլինկինը շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ: Դեսպանը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի: