Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Նախագահը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ հոբելյանի առթիվ



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր գործերում ակներև է հավատարմությունը մարդասիրության և ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների:

Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից եք, որի ստեղծագործություններում առկա են մտավորականի ցավն ու մտահոգությունը, ինչպես նաև անսահման սերն ու հավատը հարազատ երկրի ապագայի հանդեպ: Ձեր հրապարակախոսական գրիչը միշտ եղել է սուր և արդիական, արծարծել հասարակությանը հուզող հրատապ հարցեր, ուշադրություն հրավիրել կարևոր խնդիրների վրա և առաջարկել իրատեսական լուծումներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: