top of page

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր

Oct 4, 2016
1 min read


Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 8-րդ օրը: Համապատասխան ձևավորմամբ ու նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Օրվա ընթացքում նվերներ կբաժանվեն 279 ընտանիքների: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 2 օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


 
 
 

Comments


bottom of page