Search

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը «Բալասանյան» դաշինքն է



Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրողների քվեները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Բալասանյան դաշինք»՝ 14 հազար 987,

«Բարգավաճ Հայաստան»` 9 հազար 344,

«Հայկական վերածնունդ»՝ 4 հազար 578,

«Քաղաքացիական պայմանագիր»` 638,

«Գյումրեցու ոգի»` 2 հազար 475,

ՀԱԿ` 471,

ՀՅԴ` 2 հազար 313,

«Համախմբում»` 2 հազար 469,

«Գործարար»՝ 556,

ԳԱԼԱ` 4 հազար 517,

«Ալյանս»` 774:

Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 125 983 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 45 670-ը, կամ 36,25 տոկոսը:

Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետեւյալն է.

«Բալասանյան դաշինք»՝ 34,75 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան»` 21,66 տոկոս,

«Հայկական վերածնունդ»՝ 10,62 տոկոս,

«Քաղաքացիական պայմանագիր»` 1,48 տոկոս,

«Գյումրեցու ոգի»` 5,74 տոկոս,

ՀԱԿ` 1,09 տոկոս,

ՀՅԴ` 5,36 տոկոս,

«Համախմբում»` 5,72 տոկոս,

«Գործարար»՝ 1,29 տոկոս,

ԳԱԼԱ` 10,47 տոկոս,

«Ալյանս»` 1,79 տոկոս:

Ըստ այդմ, Գյումրիի ավագանի են անցնում 4 ուժեր՝ «Բալասանյան դաշինքը», ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն եւ «Հայկական վերածնունդը»:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png