Search

ՊՆ-ում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ



ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ՝ նվիրված ՊՆ կադրային քաղաքականությանը և ոլորտի բարելավման ուղիներին, ՌՈՒՀ-երում և ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցերին, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի կառավարման, համալրման և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ներդրման ընթացիկ աշխատանքներին:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորղծողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշել է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակում կադրերի կառավարման և ռազմակրթական համակարգում առկա խնդիրների քննարկումը, խելամիտ լուծումների և առաջիկա զարգացումների ուղենշումն անչափ կարևոր են զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու և մարտունակությունը պահպանելու համար:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հարակից զեկույցներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները և բանակային զորամիավորումների հրամանատարները: Զեկույցներում ընդհանուր առմամբ ընդգծվել է, որ զինված ուժերի անձնակազմի կառավարման և ռազմական կրթության քաղաքականությունը մշտապես նպատակուղղված է եղել սպայական կազմի համալրվածության պահպանմանը, մասնագիտական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև զինված ուժերի համար սպայական կադրերի համալրման պահանջարկից ելնելով` համապատասխան մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Մատնանշվել է, որ զգալի աշխատանքներ են տարվել անձնակազմի կառավարման ուղղությամբ` զորքերի համալրման, կադրային խնդիրների արդյունավետ լուծման՝ զինված ուժերի սպայական, ենթասպայական կազմի և քաղաքացիական հատուկ ծառայողների համալրվածությունն ապահովելու նպատակով:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով ևս մեկ անգամ կարևորել է քննարկված հարցերի արդիականությունը: Քննարկումների արդյունքում առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են նաև որոշակի խնդիրներ:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png