Search

Նալբանդյանը Կարնեգիում ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները



Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում, որտեղ ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները:

ԱԳՆ-ից ANEWS.am_ին հայտնում են, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, մի շարք տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրեց բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին` Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, հայ-իրանական հարաբերություններին։


Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել` բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ խմբում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: