Search

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պատրաստ չեն 2 երկրների առաջնորդները. Ջոն Քերի



Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով աշխարհում կան սառեցված հակամարտություններ, որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն: Այդպիսի հակամարտություններից է ղարաբաղյան հակամարտությունը, ամենից առաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»: Մինչդեռ Քերիի կարծիքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կարելի է տեսնել հակամարտությունը անցյալում թողնելու միջոցներ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia