Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Այսօր ՀՀ քաղավիացիայի օրն է



2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ը ճանաչվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի օր:

Տոնի առթիվ, ANEWS.am-ը ներկայացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը.

«Հարգելի ավիատորներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները:

Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ:

Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»: