Search

Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը



Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։

Երեկոն նվիրված էր ԱՊՀ 25-ամյակին, ինչպես նաև՝ Ռուսաստանի օրվան։ Տոնական համերգը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է խորհրդային սիրված ֆիլմերի մեղեդիներ։ Տոնական համերգի ծրագրում հնչել են Դունաևսկու, Դոբրոնրավովի, Համզատովի, Պախմուտովայի և այլ կոմպոզիտորների գործեր։

Համերգի ընթացքում հանդես է եկել նաև օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia