Search
Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 1-3-ին կբարձրանա 4-5 աստիճանով: