Search

Հանրայինի հազար տարվա աշխատողներին 60-ամյակին չհրավիրելը խոզություն է. Նազենի Հովհաննիսյան



Հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին: Հեռուստաաստղը մասնավորապես գրել է.

«Ուզում եմ երեք բան ասել. նախ՝ Հանրային հեռուստատեսություն չի ըստ էության, այլ հեռուստաԸնկերություն ( հեռուստատեսությունը մեկն է, իսկ ընկերությունները շատ) , Սովետից հետո լիքը բան է փոխվել։ Գոնե Հանրայինի աշխատակիցներն հասկանան ու ճիշտ գրեն։ 2. Սրտանց շնորհավորում եմ Հանրայինի 60 ամյակը, որից առնվազն 12 տարի աշխատելով այնտեղ, տեսել եմ նրա զարգացումը, աճը, զգացել եմ մաշկիս վրա անկումներն ու վայրիվերումները։ Մաղթում եմ որակական աճ ու ճաշակի բարձր նշաձող, այլ ոչ՝ հակառակը։ Ու Հանրային հեռուստաընկերության հազար տարվա աշխատողներին 60-ամյակին ( թեկուզ սիմվոլիկ), չհրավիրելը Խոզություն է, ով ոնց ուզում է թող հասկանա։ Մանր եք պարոնայք, մա-նր։) Եվ3. «Գնացողների» հետևից վատ բան չեն ասում, դրա համար եկողների մասին ավելի լավ է ԼԱՎՆ ասենք։))) Շատ հաճելի ու վստահ եմ՝ ԳՈՐԾՈՂ փոփոխություններ են արվում քաղաքական համակարգում, ու ես էլ, ինչպես շատ քաղաքացիներ՝ լիահույս եմ։)) իսկ ամենավերջում ավանդական ՀետԳրությունս։) Հ.Գ. Իմ լուսավոր ընկերն ու թանկագին գործընկերն այսօր ստացավ վերջապես ճիշտ ու արժանի, իրեն վայել՝ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումը։))) ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր իմ վաստակաշատ ու գործիդ նվիրյալ Ավետ Բարսեղյան. շարունակիր միշտ լցնել եթերը քո բովանդակությամբ ու հուզել քո ստեղծած խոսքով։ Շատ՜ հպարտ ու անասելի ուրախ եմ»:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png