Search

Վարչապետն ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի պատվիրակությանը



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Լիու Ջունը նշել է, որ «AVIC International»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները: Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC International»-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia