Search

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանը



Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ Նախագահը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա մեծապես կարևորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք և լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին և փոխգործակցությանը: Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի: Դեսպան Բոլբոչանն այդ համատեքստում մեծ դեր է վերապահել տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող և զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:


Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png