Search

Նալբանդյանը Նյու Յորքում առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացը



Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։

ԱԳՆ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը վարում էր ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների եւ պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետեւանքով ստեղծված իրավիճակին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia