Search

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձներ է ստանում



Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

***

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Բուլղարիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բուլղարիայի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ավանդական հարաբերությունները, և ես հաստատում եմ Բուլղարիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աշխատանքն՝ ի օգուտ մեր երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք ընդլայնմանը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման: Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բարձր պատասխանատու գործունեության մեջ, խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքի հավաստիքը»:

***

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Թույլ տվեք, օգտվելով առիթից, մաղթել Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ակնկալում եմ կառուցողական համագործակցություն և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում: Օգտվելով առիթից, Լիտվայի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից շնորհավորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարօրություն և բարգավաճում: Խորապես հավատում եմ, որ առաջիկա տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով»:


Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: