Search

Ժամանակն է, որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների. ԼՂՀ վարչապետ



Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմերի ղեկավարների, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը: Կառավարության ղեկավարը, գյուղատնտեսությունը ներկայացնելով որպես ՀՆԱ-ի ձևավորման կարևորագույն ճյուղերից մեկը, ներկաներին մանրամասն ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործիքների օգտագործումն ու զարգացած երկրների փորձը: Ա. Հարությունյանի խոսքով՝ բնագավառի կարևոր ուղղություններից մեկի՝ երկրագործության զարգացումը պետք է սկսել հողերի արդյունավետ կիրառումից: «Սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ենթավարձակալության պայմանագրով և ցանքաշրջանառության պարտադիր պայմանի կիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Հենց նրանք, դրամաշնորհի տեսքով, կստանան պետական աջակցություն: Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձևավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Ուստի, ժամանակն է , որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների՝ ցանքաշրջանառության ու պարարտանյութերի կիրառմանը՝ հետ կանգնելով գլխավորապես ցորենի մշակումից: Այդ ճանապարհին մենք օգտագործելու ենք աջակցության նոր գործիքակազմ և միայնակ չենք թողնելու հողամշակին»,- ասել է Ա. Հարությունյանը: Վարչապետն անդրադարձել է նաև բանջարաբոստանային և այգեգործության բնագավառների զարգացման ուղիներին՝ առաջարկելով հիմնական շեշտը դնել նոր տեխնոլոգիաների կիրառման վրա: Ա. Հարությունյանը, այդ տեսանկյունից, կարևորել է ոռոգման արդի համակարգերի ներդրումը, ինչի համար արդեն պետական դրամաշնորհներ են տրամադրվում հողօգտագործողներին: Կառավարության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել նաև անասնապահության ու մեղվաբուծության զարգացման վերաբերյալ՝ առաջարկելով խթանիչ ու աջակցող միջոցներ կիրառել՝ առանց միջամտելու վերջնական արտադրանքի գնի ձևավորմանը: Մշակվող հայեցակարգի վերաբերյալ վարչապետի ելույթից հետո, խորհրդակցության մասնակիցների միջև ծավալվել է քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ: Խորհրդակցության ավարտին, ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները, Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշակել գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ ընթացիկ քննարկումներ ու խորհրդակցություններ ունենալով թե՛ բնագավառի մասնագետների, թե՛ գործարարների հետ:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png