Search

Անկախությունը կուշտ լինելու հականիշը չէ, անկախությունն ինքնաբավ լինելու հոմանիշն է



«168 ժամ» թերթը գրում է. «1991 թվականին Աստծո կամոք ու աշխարհում իրերի դրության փոփոխության ու հանգամանքների դասավորության բերումով հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն։ Բայց Աստված այդ հնարավորությունը ու բարեգթությունը տալու հետ միասին ու միաժամանակ ու ենթադրաբար՝ դրանից առաջ տվել է նաեւ խելք, որն անհատական ու մարդկային լինելով՝ հավաքական է նաեւ ու հանրային է։ Այդպիսով, հասարակական է նաեւ ու պետական է՝ այդքանով։

Անկախությունը նվեր չէ՝ տարվա մեջ ինչ-որ օրեր գեղեցիկ տոներ նշելու համար։ Անկախությունը պարգեւ է, որը պետք է պահպանել առաջին հերթին՝ Աստծո մյուս տվածով՝ խելքով։ Որովհետեւ Աստված խելքը տվել է ոչ թե ստրկամտությունն ու տիրապաշտությունը քողարկելու զավզակության, այլ անկախությունը մշտական ու հարատեւ կեցության վերածելու համար։ Անկախությունն աստվածային շնորհ լինելով՝ քրիստոնեության հիմնաքարերից է ըստ էության, որովհետեւ Աստծո ստեղծած մարդն ազատ մարդն է, եւ ուրեմն մարդը կարող է ազատ լինել միայն անկախ պետությունում։

Մարդկությանը հայտնի տոտալիտար հասարակություններում ապրված ազատ եզակիությունները սիմվոլիկ են իրենց բացառիկությամբ։ Ու եթե դա այդպես է, ուրեմն անկախության դեմ ցանկացած ոտնձգություն, անկախության ցանկացած սակարկում ու վերապահում հակաքրիստոնեական է ու հակաաստվածային է։ Ու եթե նաեւ դա է այդպես, ուրեմն անկախ լինել՝ նշանակում է՝ արժանի լինել Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգի կոչմանը, որը գովազդային հոլովակներում գեղեցիկ հնչող կարգախոսից բացի ու դրանից առաջ՝ պարտավորություն է։ Ու եթե պարտավորություն է, ուրեմն այսօր՝ Անկախության հռչակման 25-ամյակին, առավել քան երբեւէ, պարտավոր ենք արձանագրել, որ՝

Անկախությանը կախյալության հականիշը չէ։

Անկախությունն ազատության հոմանիշն է։

Անկախությունը ստրկության հականիշը չէ։

Անկախությունն ինքնիշխանության հոմանիշն է։

Անկախությունը կուշտ լինելու հականիշը չէ։

Անկախությունն ինքնաբավ լինելու հոմանիշն է:

Վաղը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակն է։ Վաղը կյանքի ու լույսի տոնն է, որը լուսավոր է անգամ մեր խավար ժամանակներում։ Շնորհավոր Անկախության տոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png