Search

Նոյեմբերյանի քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Կարեն Աբազյանը



Նոյեմբերյանի քաղաքապետ է ընտրվել անկուսակցական անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Կարեն Աբազյանը հավաքել է 2 հազար 5 հարյուր 88 ձայն, նրա հիմնական մրցակիցը՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը՝ 2 հազար 3 հարյուր 55: Մյուս թեկնածուներից Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը ստացել է 8 հարյուր 52 ձայն, Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը՝ 4 հարյուր 2, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը՝ 2 հարյուր 50 ձայն, «Գնորդ Լեւոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը՝ 8 հարյուր 87, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը՝ 4 հարյուր 64:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները խոշորացման արդյունքում ձեւավորել են 3 համայնք: Նոյեմբերյան համայնքը միավորում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան համայնքները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia