Search

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում



ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 19-ին հերթական դիտարկումը կանցկացնի: ԼՂՀ ԱԳ նախարարությունից տեղեկացրին, որ դիտարկումը կանցկացվի Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի գյուղի մերձակայքում: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը եւ գրասենյակի ներկայացուցիչ Պիտեր Կին, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն եւ անձնական օգնական Ուիլյամ Պրայորը: ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին: ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ՝ Օմարի լեռնանցքում:

#Հայաստան #Արցախ #Ադրբեջան #ԵԱՀԿ

Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png