Search

«Հայկյան-2016» երիտասարդական մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր



Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2016» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ • Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին • Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին • Լավագույն երիտասարդական գիտական նվաճում

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ • Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց • Ինքնատիպ երիտասարդական նախագիծ • Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ • Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ • Լավագույն միջբուհական ծրագիր • Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում • Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում • Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png