Search

Ռուսաստանյան ռազմակայանի ավտոմեքենան ընկել է ձորը. հայ զինծառայողը մահացել է



ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia