Search

ՀՀ ԱԻՆ-ը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նամակում մասնավորապես նշվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացանք Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու ավերածությունների:

Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Վստահ ենք, որ Իտալիայի համապատասխան կառույցները ի վիճակի են շուտափույթ վերականգնելու վնասներն ու բուժելու վերքերը»:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png