Search

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 250-ի



Օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: BBC-ի փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը՝ մոտ 200-ը, զոհվել է Ամատրիչե քաղաքում: Տուժածների թիվը հաշվվում է հարյուրներով:

Շարունակվում է փլատակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները: Փրկարարներին միացել են նաև շները:

Ողջ մնացածների որոնողական աշխատանքները դժվարացնում է այն փաստը, որ կիսափուլ շինությունները շարունակում են փլվել՝ վտանգ ստեղծելով փրկարարների համար:

Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական մասում 6.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Զոհերի թիվը հասնում է 250-ի, փրկարարական աշխատանքները շարունակվում են:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia