Search

23-ամյա գյումրեցին որոնվում է որպես անհայտ կորած. Ոստիկանություն



Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս Է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Անդրանիկ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հակում ունի տանից հեռանալու։ Որոնվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0312-5-85-54, 0312-3-18-61, 093-22-28-86, 1-02 հեռախոսահամարներով։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia