Search

Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը



ԱՄՆ-ի փախնախագահ Ջոզեֆ Բայդենին փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաալիքը: Բայդենը Թուրքիա այցի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենա երկրի խարհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի հետ, որից հետո ծանոթանալու է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով խորհրդարանում տեղի ունեցած ավերածություններին: Օրվա երկրորդ կեսին Բեյդենը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, որի ավարտին նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետև կկայանա Էրդողան-Բայդեն հանդիպումը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia