Search

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ծննդյան 70-ամյակը



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, շնորհավորական հեռագրում ասվում է.

«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները:

Ալթունյանական շնչով ու ճաշակով երանգավորված՝ անսամբլի երգացանկը ուղեցուցային է թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքահայ երաժշտախմբերի համար»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia