Search

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում



Պրահայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, ովքեր իրենց ակտիվում 4 հնարավորից գրանցել են 4 միավոր, որոնց թվում է Ռուդոլֆ Փաշիկյանը:

Մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել են 3,5-ական միավոր և մրցաշարի 4 առաջատարից ետ են մնում կես միավորով:

ՄԻնչև 12 տարեկանների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 6 շախմատիստ, որոնց թվում է Մամիկոն Ղարիբյանը:

Մինչև 14 տարեկան տղաների առաջատարների թվում է Շանթ Սարգսյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 3 շախմատիստ, իսկ մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակել է 3.5 , իսկ Դավիթ Միրզոյանը՝ 3 միավոր:

ՄԻնչև 18 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են երկու շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Մանուէլ Պետրոսյանը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլել Բելանշեն:

Աղջիկների պայքարում հաջող է հանդես գալիս մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մրտչյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և առաջատարներից ետ է մնում կես միավորով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia