Search

Եվրոպացի երիտասարդները Հայաստանում քննարկում են հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վ


Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, օգոստոսի 15-ից Երևանում մեկնարկել է «Հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» միջազգային երիտասարդական ծրագիրը։ Ծրագրին մասնակցում է ավելի քան 40 երիտասարդ 12 երկրից (Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Իսպանիա, Ավստրիա, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Ռումինիա, Սերբիա, Բելառուս)։

Միջազգային ծրագրի նպատակն է միավորել նախկին կամ ներկա կոնֆլիկտային գոտիներում ապրող երիտասարդների, որոնք մտահոգված են աշխարհում մարդասիրական աղետների վերացմամբ, շրջակա միջավայրի պահպանությամբ, և սևեռել նրանց ուշադրությունը իրենց համայնքներում միջազգային կոնֆլիկտների մասին իրազեկվածության բարձրացման վրա։ Ուսուցողական այցը եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդների համար նաև լավ հարթակ է՝ իրենց երկրում կոնֆլիկտի առաջացման և դրա հաղթահարման պատմությունը ներկայացնելու համար:

Ծրագրի առաջին երկու օրը մասնակիցներին ներկայացվեցին դասընթացի հիմնական նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման և հակամարտությունների բացասական ազդեցության արդյունավետ չեզոքացման գործում երիտասարդների ներգրավվման կարևորությունը: Մասնակիցների ակտիվ ներգրավմամբ տեղի ունեցան մի շարք կառուցողական քննարկումներ` ճգնաժամային իրավիճակներում ելքեր փնտրելու և պատերազմական աղետների հետևանքների արագ վերացման ուղիների մասին:

Միջազգային դասընթացի մասնակիցներն այցելեցին Հայաստանի երիտասարդության մայրաքաղաք Գյումրի, որտեղ հանդիպեցին տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ծանոթացան նրանց գործունեությանը քաղաքացիական հասարակության ձևավորման և մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության գործում: Հաջորդ օրը ուսուցողական այցը շարունակվեց Արարատի մարզում՝ Երասխ այցելությամբ: Տեղական իշխանությունների և տեղի երիտասարդական ակումբի ներկայացուցիչները ծրագրի մասնակիցներին ծանոթացրեցին գյուղում դեռևս առկա պատերազմի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված արդեն ծավալված գործունեությանը:

Քննարկումների ժամանակ մասնակիցներին ներկայացվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչը հնարավորություն տվեց առավել հավաստի տեղեկատվություն ստանալ փորձագետի շնորհիվ: Եվրոպացի երիտասարդներն այցելեցին Ցեղասպանության թանգարան, Գառնու տաճար, Սևանա լիճ, վայելեցին Հայաստանի հրաշալի բնության ներկայությունը, ինչպես նաև հնարավորություն ունեցան զգալ երևանյան ակտիվ և գունագեղ երեկոների շունչը: Այսօր ծրագրի վերջին օրն է՝ նախատեսված է հանդիպում բնապահպանական ՀԿ-երի ներկայացուցիչների հետ, որտեղ կմշակվեն հետագա համատեղ գործակցության ծրագրեր:

Ծրագիրն իրականացվում ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png