Search

Հիմնանորոգվել է Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհահատվածը



Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2016թ. հիմնանորոգվել է 7,8 կմ երկարությամբ Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհային հատվածը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց հենց տեղում:

Ճանապարհն ընդհանուր առմամբ շուրջ 19 կմ է: Այն սկսվում է Արմավիր քաղաքով անցնող Մ-5 միջպետական ավտոճանապարհից, անցնում Նորապատ, Մրգաշատ համայնքներով և Արևիկ գյուղի վերջնամասում միանում 2015 թ. նույն ծրագրով վերականգնված 11կմ երկարությամբ Արևիկ – Եղեգնուտ – Երասխահուն ճանապարհահատվածին՝ հասնելով մինչև Մ-3 միջպետական ավտոճանապարհին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia