Search

2017-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկն այլևս գործատուները չեն վարի



ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը որպես պետական կառավարման մարմին ճանաչելու մասին նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ինչպես նշեց Ասատրյանը, փոփոխված օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկն այլևս գործատուները չեն վարի: Անցումային դրույթներում աշխատանքային օրենսգրքի դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին, որն էլ դրանցում առկա տեղեկատվությունը ներառելու է տեղեկատվական շտեմարան, ինչից հետո գրքույկները կվերադարձվեն աշխատողներին:

Նախարարն ասաց, որ այդ խնդիրները կանոնակարգելու նպատակով ներկայացվող նախագծով սահմանվում են ընթացակարգերը, և 2017 թ. հունվարի 1-ից հետո, երբ կդադարի աշխատանքային գրքույկների վարումը, երկու տարվա ընթացքում այս աշխատանքները կիրականացվեն. «Դրա արդյունքում մենք կունենանք տեղեկատվական շտեմարան, ամբողջ աշխատանքային ստաժների վերաբերյալ տեղեկատվություն, որն էականորեն կբարելավի նաև կենսաթոշակային համակարգի կառավարելիությունը, կառավարման համակարգի առավելությունն ու կունենա հակակոռուպցիոն նշանակություն»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե աշխատանքից ազատվելու դեպքում ո՞վ է լրացնելու շտեմարանը՝ գործատո՞ւն,թե՞ նախկին աշխատողը, որին ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ շտեմարանը հասանելի կլինի նաև քաղաքացուն, ով կարող է լրացնել իր մասին տեղեկությունը, կապահովվի հետադարձ կապ քաղաքացու հետ:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png