Search

Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Արտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 19-ից 29-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի հյուրեր, «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:

Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներին սպասվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: «Ֆրեսկոյի» կինոճամբարն այդ օրերին կմիանա այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը: Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: «Ֆրեսկոյի» շրջանակում նախատեսվում է երկու մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:

Օգոստոսի 26-ի և 27-ի երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ՝ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ կինոդիտումներից առաջ նախատեսված է կենդանի համերգային ծրագիր. օգոստոսի 26-ին տեղի կունենա «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, օգոստոսի 27-ին` Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խումբն է, օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը:

Հավելենք նաև, որ հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը, իսկ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն՝ պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png