Search
Մարզիկները բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը. Հովիկ Աբրահամյան

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարությանն առաջարկեց ծափահարել և շնորհավորել Բրազիլիայում ընթացող 31-րդ օլիմպիական խաղերի մասնակից հայ մեդալակիր մարզիկներին: «Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին, Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, նրանց ցանկանում ենք նորանոր հաջողություններ»,-նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս ակնկալիքներ ունեն ազատ ոճի ըմբիշներից, ովքեր դեռևս չեն մտել մրցապայքարի մեջ: Կառավարությունը շնորհավորեց օլիմպիական չեմպիոններին ծափողջույններով: