Search

Օհանյանն ու Շոյգուն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր



Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:

Քննարկվել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը աջակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:

Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:


Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Գնել Սանոսյանն ազատվել է պաշտոնից

Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում. Տիգրան Աբրահամյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png