Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ռիոյում մահացել է Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը



Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն մահացել է օլիմպիական «մայրաքաղաք» Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին տեղի ունեցած ավտովթարից հետո: Այս մասին նշված է Գերմանական օլիմպիական միության թվիթերի պաշտոնական էջում: Նշվում է, որ օգոստոսի 15-ին տաքսին, որում գտնվել է Հենցեն, վթարի է ենթարկվել։ Մարզիչը գլխի լուրջ վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է, սակայն օրեր անց մահացել է։ Այսօր Օլիմպիական գյուղում կանցկացվի մարզչի հիշատակին նվիրված միջոցառում, բացի այդ Ռիոյի բոլոր սպորտային օբյեկտներից կիջեցվի Գերմանիայի դրոշը: