Search

«Մայրություն» հուշարձանի բացումը Ջրաշենում


Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ «Մայրություն»

հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը: Սպիտակի և տարածաշրջանի

հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը` «Հայ Եկեղեցու

հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայ Եկեղեցին

դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով

Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն իր խոսքում կարևորեց մարզում իրականացվող

նմանատիպ ազգաշահ նախաձեռնությունները: «Կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրաշարժից

հետո դեռևս եկեղեցի չունեցող Ջրաշենում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հուշարձանի

բացումը խորհրդանշական է, այն կարող է համայնքային համախմբման կենտրոն դառնալ՝ նպաստելով գյուղի մշակութային զարթոնքին»:

Միջոցառման նախաձեռնող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ

Մխիթարյանն էլ ընդգծեց, որ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը նոր սերնդի կրթության ու

դաստիարակության խնդիր է լուծելու: Հույս հայտնեց, որ դպրոցականները մորը նվիրված իրենց

միջոցառումները կանցկացնեն հուշարձանի մոտ, իսկ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջրաշենում կդառնա ավանդական՝ յուրաքանչյուր տարի նշվելով հատուկ շուքով՝ բազմաթիվ հյուրերի ու գյուղից դուրս բնակվող ջրաշենցիների մասնակցությամբ:

Հուշարձանի պաշտոնական բացումից հետո հոգևոր հովիվը կատարեց խաղողօրհնեքի արարողություն՝ ներկաներին մաղթելով առատ բերք և բարիք:

«Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ,

քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից

քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png