Search

Տարոն Մարգարյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ



Սիրելի շինարարներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:

Վստահաբար, շինարարի մասնագիտությունն այն եզակիների շարքում է, որը միշտ է վայելել մեր ժողովրդի առանձնահատուկ հարգանքն ու արդարացի խոնարհումը: Եվ դա պատահական չէ, քանզի ազգային հարստությունների, այդ թվում նաև համաշխարհային մշակութային ժառանգության շարքում առանձահատուկ տեղ զբաղեցնող բազմահազարամյա մեր կոթողները, որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին, մեր մեծանուն ճարտարապետների ու շինարարների աշխատանքի արդյունքն են: Այսօր էլ, վերահաստատելով մեր ժողովրդի արարելու ձգտումը, դուք եք շարունակում բազմահմուտ մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված, թե ինչ ժառանգություն ենք թողնելու եկող սերունդներին։ Շինարարի մասնագիտությունը նաև այն բացառիկներից է, որն ամեն օր է ստեղծում այն միջավայրը, որում ապրում ենք մենք բոլորս: Ու ես վստահ եմ, որ դուք այսուհետ էլ շարունակելու եք անել հնարավորը, որպեսզի այդ միջավայրը լինի գեղեցիկ ու հարամարավետ ոչ միայն մեր բնակիչների, այլև մեր երկիր ու մայրաքաղաք Երևան այցելող բոլոր հյուրերի համար: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն, բարօրություն ու երջանկության եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին: Թո՛ղ, որ մեր սիրելի մայրաքաղաքում երբեք չլռի ձեր ստեղծարար մուրճի ձայնը՝ արարելով նոր կոթողներ՝ ի շահ և հպարտություն մեր երկրի ու ժողովրդի

: ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png