Search

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքի ամփոփիչ մ



Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 6-11-ն անցկացվել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ այցելել են մարզաառողջարանական ճամբար, զրուցել ուսանողների հետ: Հյուրերը ներկա են գտնվել հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը, հետևել ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին: «Միասնության ուժը» խորագրով հավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 200 ուսանող: Ծրագրի շրջանակում մասնակիցները, հանդես գալով եռագույն ճակատներում, որոնք անվանակոչված էին Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով, իրենց ուժերն են չափել մարզական, մշակութային և այլ ոլորտներում: Կազմակերպիչների խոսքով` ուսանողական-երիտասարդական հավաքի հիմնական նպատակը երկրում երիտասարդների միասնության գաղափարը գերակա դարձնելն է: Հավաքը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png