Search

Նազիկ Ավդալյանը 5-րդ հորիզոնականում է



Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի այս տարվա չեմպիոն Նազիկ Ավդալյանը, մեդալ չնվաճեց օլիմպիական խաղերում:

69 կգ քաշային մարզուհին հանդես եկավ «Ա» խմբի մրցաշարում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 107 կգ, իսկ հրում վարժությունում՝ 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Նշենք, որ մրցանակային երրորդ տեղից նա հետ մնաց 13 կիլոգրամով: Օլիմպիական չեմպիոն հռչակվեց չինուհի Յան Մի Քսյանգը, որը երկամարտում ցույց տվեց 261 կգ ադրյունք:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia