Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Գեղարքունիքի մարզին 95 միլիոն 630 հազար դրամ հատկացվեց



ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 95 միլիոն 630 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզին:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց՝ գումարն անհրաժեշտ է մարզի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ապա մանրամասնեց, թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը:

Գեղարքունիքի մարզին հատկացվող գումարները, ըստ նախարարի, ծախսվելու են մարզի դպրոցների, հիվանդանոցային շենքերի, նախակրթարանների, մանկապարտեզների վերանորոգման համար: