Search

Ռիո-2016. մրցումների առաջին օրը պայքարի դուրս կգան 4 հայ մարզիկներ



Այսօր հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ օլիմպիական խաղերում` տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:

Մրցումների առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին:

Ի դեպ, նշենք, որ Ռիո-2016-ի պաշտոնական կայքէջում մեր մարզիկների մրցումները այս պահին դեռ նշված չեն։

Հիշեցնենք, որ Ռիոյի ամառային օլիմպիական 31-րդ խաղերում Հայաստանը ներկայացնում են 33 մարզիկներ 8 մարզաձևերում.

Ատլետիկա

Ամալյա Շարոյան

Դիանա Խուբեսերյան

Լևոն Աղասյան

Լիլիթ Հարությունյան

Գայանե Չիլոյան

Գոռ Ներկարարյան

Բռնցքամարտ

Արթուր Հովհաննիսյան

Նարեկ Աբգարյան

Արամ Ավագյան

Հովհաննես Բաչկով

Վլադիմիր Մարգարյան

Ազատ ոճի ըմբշամարտ

Գառնիկ Մնացականյան

Դեվիդ Սաֆարյան

Գեորգի Կետոև

Լևան Բերիանիձե

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

Մաքսիմ Մանուկյան

Արթուր Ալեքսանյան

Լող

Վահան Մխիթարյան

Մոնիկա Վասիլյան

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան

Առաքել Միրզոյան

Սիմոն Մարտիրոսյան

Ռուբեն Ալեքսանյան

Գոռ Մինասյան

Պահեստային՝ Վանիկ Ավետիսյան

Նազիկ Ավդալյան

Սոնա Պողոսյան

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան

Ձյուդո

Հովհաննես Դավթյան

Մարմնամարզություն

Արթուր Դավթյան

Հարություն Մերդինյան

Հուրի Գեբեշյան


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia