Search

Բարդ վիճակահանություն հայ բռնցքամարտիկների համար. Ռիո-2016



Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը նշել է, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկներին սպասվում են բարդ մենամարտեր:

«Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում արդեն տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը: Ստացվել է այնպես, որ մեր գրեթե բոլոր բռնցքամարտիկները նվազագույնը բրոնզե մեդալի համար պայքարում պետք է հաղթեն Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններին: Ամենից հաջող վիճակահանությունը Նարեկ Աբգարյանի մոտ է, սակայն պետք չէ հույս դնել վիճակահանության վրա, քանի որ մեր տղաներից յուրաքանչյուրը կարող է վերադառնալ մրցանակային տեղով։ Մեր տղաները այժմ շատ լավ մարզավիճակում են եւ շարունակում են ինտենսիվ մարզվել։ Այժմ ամեն ինչ կախված է լինելու հենց իրենցից։ Բոլորն էլ փորձառու են եւ ամեն ինչ պետք է անեն մեդալ նվաճելու համար։ Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին, հուսով եմ՝ կարդարացնեն բոլորիս սպասելիքները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png