Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016»-ը եզրափակվել է տարազային նորաձևության ցուցադրությամբ



Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի շրջանակում ուշ երեկոյան ներկայացվել են դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ուղեկցվել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական համույթի կենդանի կատարումներով:

Փառատոնի շրջանակում կազմակերպված ինչպես ցուցահանադես-վաճառքը, այնպես էլ ազգային տարազի և արդի հագուստի ցուցադրությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել ինչպես ստեփանակերտցիների, այնպես էլ Արցախի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից:

«Կարող ենք վստահաբար արձանագրել, որ փառատոնը լիարժեք տոն դարձավ թե՛ ստեփանակերտցիների ու մյուս արցախցիների և թե՛ Ստեփանակերտում գտնվող օտարերկրացիների համար: Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևան - Ստեփանակերտ փոխգործակցության շրջանակներում այդպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ», - նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Ողջունելով և առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջոցառումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների մշակութային համագործակցության հետագա խորացման և ընդլայնման համար:

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն էլ նշել է, որ փառատոնն իսկապես հաջողվել է՝ տարազի տարրերի միջոցով ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելով արցախցիներին ու քաղաքի հյուրերին նվիրելով ազգային ինքնատիպ տոն:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնն այս անգամ Արցախի մայրաքաղաքում անցկացելու համար՝ Վերածննդի հրապարակում ներկա արցախցիները նշել են, որ իրենց համար մեծ խորհուրդ ուներ նաև միջոցառման անցկացման համար ընտրված վայրը՝ այն դիտարկելով որպես մշակույթի միջոցով վերածննդի յուրօրինակ դրսևորում: Իսկ Արցախի մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերն էլ ընդգծել են, որ նման գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումների առաջին անգամ են մասնակցում:

Նշենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2015»-ը փորձագիտական վերլուծությունների արդյունքով հաղթող էր ճանաչվել Հայկական PR մրցանակաբաշխության «Լավագույն մշակութային PR» անվանակարգում:

#Արցախ #ԵրևանՏԱՐԱԶֆեստ