Search

Սիրելի Պավլիկ, եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը. Ժիրայր Սեֆիլյանի նամակը



«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել Պավլիկ Մանուկյանին: Նամակն ամբողջությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը.

«Սիրելի Պավլիկ,

Բարեբախտաբար, հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:

Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայն երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհեղությունն իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:

Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինն՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:

Ուստի, եղբայրաբար, խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:

Հոգով և մտքով միշտ քեզ հետ:

Ժիրայր ՍէՖիլյան

Վարդաշեն ՔԿՀ- ից

Օգոստոսի 4, 2016թ.»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, երբ Պավլիկ Մանուկյանը փորձել էր իրավապահներին հանձնել վիրավոր ընկերներին՝ նրա ուղղությամբ կրակել էին՝ վիրավորելով նրան: Այնուհետեւ, վիրավորվել էր նաեւ նրա որդին՝ Արամը: Երկուսն էլ տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա եւ «Դատապարտյալների հիվանդանոց»: Գիտակցության գալուց հետո Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է սնունդ ընդունելուց:


Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

ՀՕՊ վարժանքներ

Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարություն է տարածել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png